Myvideo

Guest

Login

Akounq ensemble - Hayro (Armenian folk song)

Uploaded By: Myvideo
1 view
0
0 votes
0

Հայ ժողովրդական «Հայրո» պարերգն է՝ «Ակունք» անսամբլի կատարմամբ։ Այս երգի հերոս Հայրոյին հավանաբար բախտ չի վիճակվել ամուսնանալու իր սիրած աղջկա հետ։ Հայրոյին տեսնում ենք թոնրի եզրին մտածկոտ նստած։ Նա սուրճ է խմում՝ բաժակը դրած ծնկանը։ Հետո նրան տեսնում ենք օդայի մութ անկյունում դարձյալ միայնակ նստած, կարծես, տեղը չի գտնում, մե՛րթ այստեղ է գնում, մե՛րթ այնտեղ՝ խուսափելով տանեցիներից, որոնք, երևի, գնում-գալիս են սենյակներով։ Պարզվում է, որ նա խռովել է կնոջից, մեզ անհայտ պատճառով նրանք վիճել են իրար հետ, և այժմ Հայրոն, դառնացած սրտով, հեռացել է իր ամուսնական առագաստից, մտել օդա՝ վճռելով չքանդել իր տաբատի գոտին։ Սա նշանակում է, որ նա տաբատը հագից չի հանի և կնոջ հետ մեկ անկողնում չի պառկի։ Հանկարծ նրան նկատում ենք դրկիցի կնոջը նայելիս։ Հավանաբար նրան է սիրել Հայրոյի սիրտը, սակայն հանգամանքները թույլ չեն տվել ամուսնանալու իր սիրած աղջկա հետ, այլ ստիպված է եղել կյանքը կապել ուրիշ աղջկա հետ։ Եվ հիմա, երբ վիճել են երիտասարդ ամուսինները, Հայրոյի սիրտը դառնացել է․ չէ՞ որ ինքը նրան չէր սիրում, իսկ նման պարագայում դա անտանելի է թվում նրան։ Ուրիշ բան, եթե ամուսնանար իր սիրած աղջկա հետ և նրա հետ վիճած լիներ․ այդ դեպքում այսքան ցավ չէր ապրի, որովհետև սիրելով նրան, շուտով կհաշտվեր։ Իսկ հիմա նրա սիրտը մղկտում է այն մտքից, որ եթե իր սիրածի հետ ամուսնանար, այսպես չէին վիճի, իրար հետ հաշտ ու խաղաղ կապրեին, իսկ ծագած հարցերը կլուծեին փոխզիջումով, փոխադարձ հարգանքով ու սիրով։ Եվ այդպես, նա նŒ

Share with your friends

Link:

Embed:

Video Size:

Custom size:

x

Add to Playlist:

Favorites
My Playlist
Watch Later