Myvideo

Guest

Login

- (Armenian folk)

Uploaded By: Myvideo
1 view
0
0 votes
0

Հայ ժողովրդական «Հալել եմ եղը» գեղջկական զվարթ պարերգն է՝ «Ակունք» ազգագրական անսամբլի կատարմամբ: Երգի ձայնագրությունը և նկարը վերցված է կայքից: Նկարագիրը՝ իմ «Հայրենիքը երգարվեստի մեջ» հաղորդաշարից, որ հեռարձակվում է կայքով: Այս երգը գրանցվել է Եղվարդում՝ Թամար Ալավերդյանից: Ջահել աղջիկը թեև աշխատում է տանը, յուղ է հալեցրել և լցրել է կճուճը, տարել դրել է մառանում՝ դրա համար հատկացված տեղը, սակայն նրա ուշքն ու միտքը իր սիրած տղայի հետ է: Այս է պատճառը, որ ամբողջ երգի ընթացքում մեկ խոսում է իր աշխատանքի, մեկ էլ իր սիրո մասին: Այսպես, աշխատանքի ընթացքում իր յարին կարոտած, հիշում է, թե ինչպես էր Ծաղկեվանքի ձորում, երևի տղային թաքուն հետևելիս, կորել խոր-խոր տեղերում (Ծաղկեվանքը գտնվում է Արայի լեռան վրա, մի քարանձավի մեջ): Այնտեղ, զուլալ ջրով մի աղբյուրի մոտ, տղայի քայլած տեղերից ծաղիկներ է քաղել և ամեն տեսակից մեկ-մեկ հատ պահել, որպես նվիրական մի հուշ այդ օրից: Հետո, կարծես թե իր ծնողներին է դիմում, թե տղային տեսեք, աղջկան տվեք: Կարծես թե վստահ է, որ իր սիրած տղան այնքան արժանիքներ ունի, որ ծնողներն առանց վարանելու կհամաձայնեն: Ապա կանչում է սոխակին ու խնդրում, որ իր համար երգի յարի սիրած երգը, ապա թռչի նրա մոտ՝ երգելու և դրա հետ բարև տանելու սիրած տղային: Armenian folk song “Halel em yeghy“ performs Akounq folk ensemble. Երգի խոսքերը՝ Հալել եմ եղը, յար ջան, Հալել եմ եղը, Լցրել եմ կըճըճները, Դրել եմ տեղը: Ծաղկեվանք ձորա միջին, Հալել եմ եղը, Ա՜խ, կորա խորա միջին, Հալել եմ եղը: Ծաղկեվանք ուխտ եմ արե, Հալել եմ եղը, Թաց մազըս ջուխտ եմ ար&#

Share with your friends

Link:

Embed:

Video Size:

Custom size:

x

Add to Playlist:

Favorites
My Playlist
Watch Later