Հայ ժողովրդական «Կայնի, խորոտ» և «Ախ, Նինո» պարերգերն են՝ Մանիկ Գրիգորյանի կատարմամբ։ Նվագակցում է Հայաստանի ռադիո-հեռուստատեսության ժողգործիքների անսամբլը։ Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Պետրոսյան։ Երգի խոսքերը՝ Բարձր սարեր մըջ ամպերուն կը լողան, Յարոջ սրտիկ ափերու մեջ կը դողա, Կայնի խորոտ, կայնի անուշ, կայնի գամ, Էրթանք մըր Սասնա սարերուն տեսության: Բարակ հովեր անուշ-անուշ կը շնկան, Յարոջ սրտիկ առավոտ շողերն ընկան, Կայնի խորոտ, կայնի անուշ, կայնի գամ, Էրթանք մըր Սասնա սարերուն տեսության: *** Այ խավըրծիլ հանողին, Նինո, Էռնեկ քո ծոց պառկողին, Նինո, Ախ, Նինո, Նինոն ասավ․ «Չէ, չէ», Ես տխուր եմ, Նինոն քեֆի մեջ է։ Արի խաղանք քարկըտիկ, Նինո, Կիտամ քըզի խըտղըտիկ, Նինո, Ախ, Նինո, Նինոն ասավ․ «Չէ, չէ», Ես տխուր եմ, Նինոն քեֆի մեջ է։ Ալագյազի փեշերը, Նինո, Պագիմ յարիս թշերը, Նինո, Ախ, Նինո, Նինոն ասավ․ «Չէ, չէ», Ես տխուր եմ, Նինոն քեֆի մեջ է։
Hide player controls
Hide resume playing