Հայ ժողովրդական «Տեղ եմ գցել» և «Հանդի միջին» երգերն են` Մանիկ Գրիգորյանի կատարմամբ: Armenian folk songs “Tegh em gtsel“ and “Handi mijin“. Sings Manik Grigoryan. Երգի խոսքերում, թվում է, թե այսպիսի տեսարան է բացվում մեր առջև. աղջիկը, իր յարին սպասելիս գիշերն անքուն անցկացնելուց հետո, անկողինը հարդարելիս, քթի տակ երգում է, որ անկողին է բացել, որը, գուցե, տղայի մասին մտածումների պատճառով կոկիկ չի ստացվում, այլ փոթ է տալիս: Նա սպիտակեղենը վարդաջրով է լվացել, և այժմ նրանից տարածվում է վարդի անուշ բույրը: Նա երանի է տալիս իր գցած անկողնում քնողին, անշուշտ, նկատի ունենալով իր յարին, որի վրայից էլ անուշ խնկի հոտ է գալիս: Հետո աղջիկը ինքն իրեն կամակորություն անելով, ասում է, թե ինքը ո՛չ հանդից կգնա բանջարեղեն բերելու, ո՛չ էլ կալում երան կանի ու ցորենը հարդից կմաքրի. նա հավանաբար նեղսրտել է` տղայից ոչ սպասածի համեմատ ուշադրություն զգալով, քանի որ նա մինչև այժմ չի եկել իրեն տեսակցելու: Եվ ասում է, քանի որ ինքը բարձրահասակ ու աչքի ընկնող է, ո՛չ էլ տղայի տունը հարս կգնա: Հաջորդ պահին աղջկան արդեն տեսնում ենք կամակոր մտքերը մոռացած: Նա դեռևս, մտքերի մեջ ընկած, չի կարողանում ըստ պատշաճի բացել անկողինը: Եվ դժգոհում է տղայից, թե յարը պետք է յարի մոտ գար: Նա սիրով տղայի գլուխը կառների թևերի մեր, ու տղան, նման երանելի դիրքով, անուշ կքներ իր գրկում: Ու այստեղ նորից նա հիշում է, որ տղան իր ուզածի չափ ուշադրություն չի դարձնում իրեն և նորից բարկացած վճռում. ինքը տղայի տունը հարս չի գնա: Հաջորդում է երկրորդ` «Հանդի միջին» երգը, որտեղ իմանում ենք տղայի ուշանալու պատճառը. աղջ
Hide player controls
Hide resume playing