Հայ ժողովրդական «Աման, Մարո» պարերգն է՝ Մանիկ Գրիգորյանի կատարմամբ: Երգի խոսքերը՝ Արզուման ծովի մեջն ես, Մարո, Պաղ աղբյուրի մեջն ես, Մարո: կրկնակ. Աման, Մարոյին, Մարոյին, Նանին ասեք, լավ պահե թող յարոյին: Սինու միջի խասն ես, Մարո, Լևոն աղի հարսն ես, Մարո: Նստա քարին, ուշ էղա, Մարո, Եթիմ գյդաին դոշ էղա, Մարո: Հանդեն ծաղիկ քաղել եմ, Մարո, Դաստա էրել, պահել եմ, Մարո: Ծանոթագրություններ_______________________________ Արզուման - կարոտ, արզուման ծով - կարոտի ծով:
Hide player controls
Hide resume playing