Հայ ժողովրդական «Բաղում բացված վարդ ես» երգն է՝ Մանիկ Գրիգորյանի կատարմամբ։ Նվագակցում է Հայաստանի ռադիո-հեռուստատեսության ժողգործիքների անսամբլը։ Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արմեն Մանդակունյան։ Երգի խոսքերը՝ Բաղում բացված վարդ ես, Դրախտի սիրուն զարդ ես, Ա՜խ, ի՞նչ կա աչերիդ մեջ, Տանջում է հոգիս էնպես, Կրակ ես դու իմ սրտի մեջ, Վիրավոր եմ, յար։ Ափսոս անցած օրեր, Եկե՛ք, ո՞ւր եք կորել, Համբույրով գրկեմ յարիս, Տամ ջուրը պաղ ջիգյարիս, Կարոտն առնեմ ցավերիս, Վիրավոր եմ, յար։ Քո կյանքն եմ ապրում, Քո բուրմունքն եմ շնչում, Արի՛, մի՛ հոգիս հանի, Էս ցավերից ազատի, Մեղք եմ, իզուր մի տանջի, Վիրավոր եմ յար։
Hide player controls
Hide resume playing