Հայ ժողովրդական «Քելե, քելե» երգն է՝ Էլլադա Չախոյանի կատարմամբ: Դաշնամուրով նվագակցում է Էլեոնորա Ոսկանյանը։ Մշակումը՝ Կոմիտասի: «Քէլե, քէլե» երգում երիտասարդ սիրահարը, ենթադրաբար՝ տղան, դիմում է իր սիրելիին՝ խնդրելով քայլել իր հայացքի առաջ, քանի որ ինքը հիանում է նրա քայլվածքով, հիանում է նրա խելքով, չինարի բոյով, նրա գեղեցիկ բերանով ու սիրունիկ ձայնով: Իր հիացմունքը երիտասարդն արտահայտում է ժողովրդախոսակցական արտահայտչաձևերով. իր հիացմունքի առարկա արժանիքներիը թվելով ասում է «շողիդ մեռնեմ», «ձէնիդ մեռնեմ»: Այդպես, երգի վերջին տողերում ասում է՝ քո հուր կտրած սիրուն ու համբույրին մեռնեմ: Եվ ամեն երկտողից հետո աղջկան անվանում է սիրավոր, վիրավոր ու սևավոր լորիկ: Այս ընդհանուր պատկերից հասկանում ենք, որ երիտասարդները սիրում են միմյանց, բայց ինչ-որ բան, որի մասին չի հիշատակվում երգի մեջ, խաթարել է իրենց երջանկությունը. գուցե դա չար մարդկանց լեզվի պատճառով է եղել, կամ աղջկա ծնողներն են դեմ նրանց ամուսնությանը: Եվ տղան, չնայած հիանում է աղջկա բոլոր արժանիքներով, նկարագրում է նրա կերպարի լուսավորությունն ու պայծառությունը, բայց անգամ այդ խոսքերի մեջ մի տեսակ ափսոսանք ես զգում, քանի որ վիշտը նրան դարձրել է վիրավոր ու սևավոր՝ խավար գույներ մտցնելով նրա լուսավոր նկարագրի մեջ: Այս երգի մշակումը սևագիր վիճակում կա Կոմիտասի 1911 թվականի տետրում, նաև մոմաթղթի վրա՝ տպագրության համար սև թանաքով մաքուր արտագրված վիճակում, որի վրա մատիտով կատարված են որոշ փոփոխություններ, որ
Hide player controls
Hide resume playing