Հայ ժողովրդական «Կանչե, կռունկ» երգն է՝ Էլլադա Չախոյանի կատարմամբ: Դաշնամուրով նվագակցում է Էլեոնորա Ոսկանյանը: Մշակումը՝ Կոմիտասի: Armenian folk song “Kanche krounk“ sings Ellada Chakhoyan. Piano by Eleonora Voskanyan. Processing by Komitas. Երգի խոսքերը՝ Կանչե՛, կռո՛ւնկ, կանչե՛, քանի գարուն է, Ղարիբներու սիրտը գունդ-գունդ արուն է: Կռո՛ւնկ ջան, կռո՛ւնկ ջան գարուն է, Կռո՛ւնկ ջան, կռո՛ւնկ ջան գարուն է, Ա՜խ, սիրտս արուն է: Կանչե՛, կռո՛ւնկ, կանչե՛, քանի արոտ է, Աշխարհն է արեգակ, սիրտս կարոտ է: Կռո՛ւնկ ջան, կռո՛ւնկ ջան արոտ է, Կռո՛ւնկ ջան, կռո՛ւնկ ջան արոտ է, Ա՜խ, սիրտս կարոտ է: Կանչե՛, կռո՛ւնկ, կանչե՛, քանի արև է, Աշնան կերթաս երկիր, յարիս բարևե: Կռո՛ւնկ ջան, կռո՛ւնկ ջան արև է, Կռո՛ւնկ ջան, կռո՛ւնկ ջան արև է, Ա՜խ, սիրտս բարևե:
Hide player controls
Hide resume playing