Myvideo

Guest

Login

Ellada Chakhoyan - Asoum en, ourin (Armenian song)

Uploaded By: Myvideo
1 view
0
0 votes
0

«Անուշի արիան» է՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից: Երգում է Էլլադա Չախոյանը: «Անուշ»-ը հայ ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան է, որն ազգային օպերային գրականության մեջ ստեղծեց նոր ոճական ուղղություն։ Երաժշտությունը և լիբրետոն գրել է Արմեն Տիգրանյանը՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի։ «Անուշ» օպերան գրվել է 1908-1912 թվականների ընթացքում, բայց հետագա 30 տարիների ընթացքում կոմպոզիտորը բազմաթիվ ուղղումներ և լրացումներ է կատարել տեքստի մեջ։ Արմեն Տիգրանյանը հիմնականում աշխատում էր իր հայրենի Ալեքսանդրապոլում։ Իսկ առանձին հատվածներ ներկայացվել են 1908 թվականին Թիֆլիսում՝ Ներսիսյան դպրոցի սաների ուժերով Պրեմիերան կայացել է 1912 թվականի օգոստոսի 4-ին Ալեքսանդրապոլի (Գյումրի) թատրոնի շենքում, որը գտնվում է քաղաքի կենտրոնական զբոսայգում։ Սարոյի դերակատարն էր Շարա Տալյանը, իսկ Անուշին մարմնավորում էր Աստղիկ Մարիկյանը։ Դահլիճը լեփլեցուն էր։ Նրանք, ում չէր հաջողվել դահլիճ մտնել, օպերան լսում էին բաց պատուհանների մոտ կանգնած։ Այդ տարիներին գրեթե միջոցներ չկային պատշաճ բեմադրություն ստեղծելու համար։ Վատն էր ակուստիկան, փոքրիկ նվագախումբ բաղկացած էր ընդամենը 12 երաժշտից, հագուստն ու դեկորացիան խիստ համեստ էին։ Նվագախմբի երաժիշտները շատ երիտասարդ էին, որոնք թեկուզ լավ էին կատարում, բայց չունեին համապատասխան մասնագիտական հմտություններ։ Եվ չնայած այս բոլոր բացթողումներին, հանդիսատեսը կարողացավ զգալ օպերայի ուժն ու շքեղություն

Share with your friends

Link:

Embed:

Video Size:

Custom size:

x

Add to Playlist:

Favorites
My Playlist
Watch Later