Հայ ժողովրդական «Երկինքն ամպել է» երգն է՝ Էլլադա Չախոյանի կատարմամբ: Դաշնամուրով նվագակցում է Էլեոնորա Ոսկանյանը: Ռոբերտ Աթայանը նշում է, որ այս երգի բոլոր քառատողերը գրի է առել Կոմիտասը՝ մեղեդին ենթարկելով որոշ մշակման: Ավելացրել է կրկնություններ, որոնք ազգագրական տարբերակներում չկան: Բանաստեղծական խոսքը սիրահարի շատ պարզ խոսքեր են, որոնք ավելի շատ արտահայտում են նրա հոգեվիճակը: Նա երգում է, որ երկինքն ամպել է, անուշ անձրև է գալիս, գետինը թաց է և ինքն ուզում է իր հոգյակի՝ սիրելիի տան դռներով անցնել, ուր քնած է իր յարը՝ երեսը բաց: Սովորաբար ամպամած եղանակն ու անձրևը բանաստեղծական խոսքերում գալիս են լրացնելու մարդու վատ տրամադրությունը, թախիծը, բայց այս երգում այդպես չէ: Սիրահարը լցված է իր յարի կարոտով և ուզում է տեսնել նրա սիրելի երեսը քնած ժամանակ, անկաշկանդ նայել նրա դիմագծերին, մինչդեռ արթուն ժամանակ աղջիկը երկար ու զմայլված հայացքի ներքո գուցե ամոթահար լինելով կարող էր թաքցնել դեմքը քողի տակ կամ հեռու փախչել: Եւ ինչպիսի սիրով որ ցանկանում է գնալ աղջկա երեսին նայելու, այդպիսի սիրով էլ հայտնում է, որ անուշ թոն է գալիս, որից թրջված ճամփեքով էլ գնում է դեպի իր յարի տունը: Թոնը բարբառներում նշանակում է անձրև: Քառատողերից մեկում էլ հայտնում է, որ ամպամած երկնքի տակ գետինը պատվել է շաղերով,և ինքն էլ իր յարին սիրել է անուշ խաղերով: «ժողովրդական խաղիկներ» արտահայտությունը կա, որ նշանակում է կարճ, գեղեցիկ ելևէջներով երգեր: Ահա, տղան էլ աղջկա սիրուց մղված այսպիսի խաղիկ
Hide player controls
Hide resume playing