65 տարի առաջ Խորհրդային Միության դրոշը բարձրացվեց աշխարհում առաջին ատոմային սառցահատի` «Լենինի» վրա։ Ի հիշատակ այս նշանակալի իրադարձության` նշվում է Ատոմային սառցահատների նավատորմի օրը։ Աշխատանքային օրվա ընթացքում սառցահատը տասնյակ տոննա նավթի փոխարեն ծախսում էր 45 գրամ միջուկային վառելիք։ Էներգիայի նման սպառումը թույլ էր տալիս մեկ ուղերթի ընթացքում լինել և՛ Արկտիկայում, և՛ Անտարկտիդայի ափերում: Սառցահատի հզորությունը 44 հազար ձիաուժ էր։ Երեք ռեակտորներից յուրաքանչյուրը 3,5 անգամ հզոր էր, քան ԽՍՀՄ–ի` աշխարհում առաջին ատոմակայանը։ Նախագծողները «Լենինի» վրա բալաստային ցիստեռնային համակարգ էին տեղադրել, որպեսզի սառույցի մեջ չխրվի: Երբ ջուրը մի նավակողի ցիստեռնից մղվում էր դեպի մյուս նավակողի ցիստեռն, նավը սկսում էր ճոճվել։ Այդպիսով նավակողերը ջարդում էին ու իրարից հեռացնում սառույցը։ Ռուսաստանն իր սառցահատների նավատորմի հզորությամբ այսօր էլ է պահպանում համաշխարհային առաջատարի դիրքը (52 սառցահատ)։ Հաջորդը Ֆինլանդիան է (11 սառցահատ)։ Source: armeniasputnik
Hide player controls
Hide resume playing