«Չքնաղ երազ»․ խոսք՝ Արամայիս Սահակյանի, երաժշտություն՝ Առնո Բաբաջանյանի։ Երգում է Արտաշես Ավետյանը։ Երգի խոսքերը՝ Դու ինձ համար սիրո աղբյուր, Ես քեզ համար` գուցե ոչինչ, Դու ինձ համար երազ մաքուր, Ես քեզ համար` գուցե ոչինչ։ Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, Որպես կյանքիս չքնաղ երազ։ Արեգակին պետք է հեռվից նայել, Կայրի, եթե շատ մոտենաս։ Կյանքում դու միշտ ուրախ մնա, Եվ միշտ եղիր պայծառ ու ջինջ, Ամբողջ մի կյանք սիրով կտամ, Ես քեզ համար` գուցե ոչինչ։ Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, Որպես կյանքիս չքնաղ երազ։ Արեգակին պետք է հեռվից նայել, Կայրի, եթե շատ մոտենաս։
Hide player controls
Hide resume playing