«Բանվոր տղա»: Խոսք՝ Գարիկ Բանդուրյանի, երաժշտություն՝ Ալեքսեյ Հեքիմյանի: Երգում է Արտաշես Ավետյանը: Երգի խոսքերը՝ Բանվոր տղա եմ, կյանքին սիրահար, Գարնան գետի պես հույզերով վարար, Հալալ քրտինքս՝ ծով դարձած դեմքիս, Եվ սիրո երգը՝ կրակ շուրթերիս: կրկներգ. Սիրուն աղջիկ Հայաստանի, Դու սրտիս հետ խաղ մի անի, Ես կտանեմ նազերդ բոլոր, Միայն մի՛ թող ինձ մենակ, մոլոր: Իմ ձեռքի տակ պողպատն է հալվում, Վառ հայացքիս դեմ բոցն է խոնարհվում, Բայց ինձ այրում է մի սևուկ աղջիկ, Որ շատ նման է սարի կակաչի: կրկներգ. Սիրուն աղջիկ Հայաստանի... Լուսնյակ գիշերն է ինձ ընկեր դարձել, Հուր ծաղիկներն են աչքերը թացել, Ծագող արևն է ինձ ժպտում հույսով, Որ իմ օջախը կգաս դու շուտով: կրկներգ. Սիրուն աղջիկ Հայաստանի...
Hide player controls
Hide resume playing