«Սիրո մասին չխոսենք» երգն է՝ Լոլա Խոմյանցի և Արտաշես Ավետյանի կատարմամբ: Խոսք՝ Արամայիս Սահակյանի, երաժշտություն՝ Մելիք Մավիսակալյանի։ Երգի խոսքերը՝ Արի այսօր սիրո մասին չխոսենք: Արի այսօր լուռ զբոսնենք, երազենք: Կարեվոր չէ թե ուր գնանք, լուռ գնանք: Մտնենք դաշտեր, ծաղիկներին հյուր գնանք: Ծաղիկներից թող սովորենք մեղմություն: Շաղիկներից թող սովորենք քաղցրություն: Ախ բույրերից թող պարզություն սովորենք. Բայց և այսօր սիրո մասին չխոսենք: Իմ մատները` մատներիդ հետ թող խոսեն: Իմ աչքերը` աչքերիդ հետ երազեն: Մեր շուրթերը խոսեն միայն համբույրով: Բնության մեջ արբենք միայն մեր բույրով: Դու ինձ մոտ ես, ես քեզ մոտ եմ` ձեռք ձեռքի: Եվ իրար հետ երջանիկ ենք կրկնակի: Տեսնենք մեր կյանք` մի գուցե և տառապանք. Իրար կողքին միշտ կմնանք, քանի կանք: Ախ ինձ համար ամեն ինչ է, իմացի՛ր, Քեզ տեսնելը և հմայքը քո անձին: Երբ ամեն ինչ պարզ է արդեն, ինչ ասենք: Արի այսօր սիրո մասին չխոսենք:
Hide player controls
Hide resume playing