Lyrics: Hrachya Tamrazyan -- Հրաչյա Թամրազյան -- Грачья Тамразян Music: Arthur Meschian -- Արթուր Մեսչյան -- Артур Месчян Մեր աչքերին քող է հյուսված, Ու զննում ես շուրջդ միշտ դու, Եվ ուրիշի տեսողությամբ Քո քողարկված կյանքը դիտում: Եվ հին արյամբ չափում, կրկին, Ուղիները քո դեմ ընկած, Եվ երակն ես մտնում կյանքի Այն հայացքով, այն հայացքով որ համընկավ: Թափառում ենք երկար -- երկար, Եվ չգիտենք ուր ենք քայլում, Ժամանակի խոր կտավին Լոկ պատկերներն են մեր մուքանում: Երկինքն իբրև մի մրաներկ, Փողոցն իբրև ճեպանկար, Եվ նա իմ կյանքն է նկարում, Այն գծերով, այն գծերով, որ համընկան: Նոր հուներ է կյանքը մտնում, Եվ հոսում է հույզը հանգիստ, Լող են տալիս իր լուծույթում Աշխարհները նրբերանգի: Եվ խռովքի քամուց հազիվ Փռփռում են ջրերն հանկարծ, Եվ փշրվում են ավազին, Ալինքները, որ համընկան: Բերանները այս շատախոս Եվ խոսքերը լայնաբերան, Եվ օրերը տագնապալից Ընծաներով իրենց բերած: Ո՞վ պիտի մեզ լույս առաքի, Եվ ո՞վ պիտի հողում պեղի Այս խորացող պատարագը, Այս ձայները կորած ցեղի: Ո՞վ կտանի արյան գետով, Մոռացության շավղից փրկված, Հիշողության վեմը կերտող, Այն ձեռքերը որ համընկան: Եվ օրերի խորքից անխոս Մենք անցյալն ենք ոգեկոչում, Եվ զգում ենք հանկարծ վախով Թե ինչպես է կապը կորչում: Քանի կյանքեր են չքացել, Մենք չգիտենք կանք, թե չկանք, Եվ մեր ձեռքն ենք մեկնում նրանց, Ում հետ մեր բախտը, ում հետ մեր բախտը համընկավ: Խթանում է թաքուն վախով Ու ծեփում է կյանքը տարեց, Ու մնում է միայն աղոտ Այն երազը, որ կատարվեց:
Hide player controls
Hide resume playing