Lyrics: Mushex Ishxan -- Մուշեղ Իշխան -- Мушег Ишхан Music: Arthur Meschian -- Արթուր Մեսչյան -- Артур Месчян Երբ սիրավառ և հիացիկ կնայես դուն, գարնան շքեղ ծաղիկներուն ու ծառերուն, հիշի՛ր, որ նախ քեզնից առաջ ես եմ տեսել, և աչքերիս լույսը պայծառ հող է հիմա: Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ, երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ, հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա, և շրթերիս վայելքն անհուն հող է հիմա: Երբ կգրկես թևերիդ մեջ դու հեշտագին, լուսամարմին և վարսագեղ սիրո հոգին, հիշի՛ր, որ նախ այդ արբեցման ես տիրացա, և ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա: Երբ որ շահես բազում գանձեր ու հաղթանակ, և ճակատիդ դնեն ոսկե փառապսակ, հիշի՛ր, որ նախ փառքի դափնին ինձ է տրվել, և ճակատիս ցոլքը վճիտ հող է հիմա: Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ, երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ, հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա, և շրթերիս վայելքն անհուն հող է հիմա... և աչքերիս լույսը պայծառ հող է հիմա.. և ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա... Հող է հիմա... Перевод на русский TAR0NITE когда восторг пленящий ослепит твой взор цветущей щедростью садов и наших гор знай: той весной я наслаждался до тебя и ясный день в моих глазах теперь лишь прах плодами зрелыми вкушая осень эту и запивая медом золотое лето помни: в тени блаженной был я до тебя вкус меда на моих губах теперь лишь прах любви порыву отдаваясь без остатка и девы непорочной плоть лаская жарко знай: до тебя я хмелью той пьянел не раз и сильных рук моих огонь давно погас и в день побед великих и похвальных строк когда чело твое украсит золотой венок знай: лавры славы до тебя и мне дарили но голова моя давно покоится в могиле
Hide player controls
Hide resume playing