Հայ ժողովրդական «Անդրանիկ փաշան» երգն է՝ «Մարաթուկ» անսամբլի կատարմամբ: Մենակատար՝ Ռադիկ Ալավերդյան։ Նկարահանումը կատարվել է Գեղարդում 1988 թվականին: Այս երգում խոսվում է, թե ինչպես էր Անդրանիկը իր ֆիդայիներով, մոսին հրացաններով զինված, խրոխտ երգեր երգելով, շրջում Արևմտյան Հայաստանի քաղաքներով և պաշտպանում իր ժողովրդին: Երգում մի քառատող կա, որտեղ պատմվում է, որ մի առավոտ արթնանալով՝ հայ ֆիդայիները տեսան, որ շրջապատված են թուրքական 4000-անոց զորքով, և սկսեցին երեսուն հոգով կռիվ մղել: Սա արձագանքն է Առաքելոց վանքի կռվի: 1901 թվականի նոյեմբերի սկզբներին Անդրանիկի և Գևորգ Չաուշի գլխավորությամբ Մշո Առաքելոց վանք է գալիս հայդուկների 25 հոգանոց մի խումբ: Իր զինակիցներով նրանց է միանում նաև Սեբաստացի Մուրադը: Վանքում էին նաև քսան գյուղացի, մի քանի հոգևորական և մոտ հիսուն որբ երեխա: Թուրքական կառավարությունը տեղեկանում է, որ հայդուկներ են հավաքվել Առաքելոց վանքում, և շուտով Ֆերիք Մուհամմեդ-Ալի փաշայի հրամանատարությամբ 4000-անոց մի զորք շրջապատում է վանքը: Տասն օր հայ քաջերը հաջողությամբ ետ են շպրտում թուրքերի բոլոր գրոհները: 11-րդ օրը կառավարությունը փորձում է բանակցություններ սկսել Մշո թեմի հոգևոր առաջնորդ Խոսրով վարդապետի և Առաքելոց վանքի առաջնորդ Հովհաննես վարդապետի միջնորդությամբ՝ հայտնելով, որ անգամ պատրաստ են որոշ զիջումների գնալ: Կռիվը դադարեցնելու համար հայդուկները պայմաններ են թելադրում. ա) ազատ արձակել քաղբանտարկյալներին, բ) պատժել Սասունի և Մուշի գյուղե
Hide player controls
Hide resume playing