Myvideo

Guest

Login

Maratouk ensemble - Hambardzman erkoushabti (Armenian folk song)

Uploaded By: Myvideo
1 view
0
0 votes
0

Հայ ժողովրդական «Համբարձման էրկուշաբթի» պարերգն է՝ «Մարաթուկ» անսամբլի կատարմամբ: Գեղարվեստական ղեկավար՝ Մկրտիչ Սարգսյան: Մենակատար՝ Երվանդ Թորոսյան: Այստեղ, ինչպես կարելի է կարծել, միասին են երգվում տարբեր երգերի հատվածներ: Վերջին քառատողը վերաբերում է «Հանինա» վերնագրով հայտնի պարերգերի խմբին: Այս երգը նկարագրում է Համբարձման տոնին հաջորդած երկուշաբթի օրվա իրադարձությունները Մշո դաշտում: Մինչ կտեսնենք, թե այդ ինչ իրադարձություններ են տեղի ունենում այստեղ, նախ անդրադառնանք Համբարձման տոնին: Այն իր ծագմամբ կապվում է նախաքրիստոնեական տոնացույցին և արտահայտում է հեթանոսական շրջանում մեռնող և հառնող Աստծու, բնության զարթոնքի, վերածնության գաղափարները։ Քրիստոնեական շրջանում կապվում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի հիշատակին (ըստ քրիստոնեական եկեղեցու ուսմունքի՝ Քրիստոսը խաչելությունից 3 օր անց հարություն է առել և իր աշակերտներին 40 օր այցելելուց հետո, համբարձվել երկինք)։ Համբարձումը պատկանում է շարժական տոների թվին, ունի 35 օրվա շարժականություն (ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբը), տոնվում է Զատկի 40-րդ օրը, հինգշաբթի: Հայաստանում Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության. երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ և Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատար&

Share with your friends

Link:

Embed:

Video Size:

Custom size:

x

Add to Playlist:

Favorites
My Playlist
Watch Later