Հայ ժողովրդական «Արի տանեմ Արազը» և «Արտի վրի իզը» պարերգերն են՝ Գյումրիի ժողգործիքների պետական նվագախմբի կատարմամբ։ Մենակատար՝ Կարեն Աթոյան։ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ջեմմա Քաղցրիկյան։ Դիրիժոր՝ Կարեն Մայիլյան։ Երգերի մասին տեղեկությունները փոխանցում է երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը։ Սա ծանր և թեթև պարերգերի շարք է։ Առաջին՝ «Արի տանեմ Արազը» աննման երգը կատարել է Սվետլանա Սմբատյանը՝ Շիրակի մարզի Իսահակյան գյուղից, որտեղ այն շատ սիրված է եղել և կատարվել է տարբեր առիթներով, նաև պարտուն կոչված հավաքույթների ժամանակ, երբ հարսանիքի նախօրյակին հարսի ընկերուհիներն ու երիտասարդ ազգականուհիները հավաքվում էին և փորձում էին ուրախացնել հարսին, տրամադրություն ստեղծել։ Երգում էին հարսի գովքի երգեր և այս պարերգը, որը, իհարկե, կատարվել են ոչ միայն պարտանը, այլև ուրիշ առիթներով։ Հաջորդ՝ «Արտի վրի իզը» պարերգը գրառվել է Թամարա Մանուկյանից՝ Շիրակի մարզի Սպանդարյան գյուղից, որի համար այս երգը եղել է մանկության վառ հիշողություններից, երբ իր մեծերը երգել են հանդում խոտհարքի ժամանակ։ Երգի խոսքերը՝ Արի տանիմ Արազը, Վախենամ՝ քնիմ, խոր քնով ընկնիմ, Գոզալըս անցնի, չիմանամ։ Ես ի՞նչ անեմ, դո՛ւն արիր, Վախենամ՝ քնիմ, խոր քնով ընկնիմ, Գոզալըս անցնի, չիմանամ։ *** Արտի վրի իզը, արտի վրի իզը, Ջահելների մեղքը պառվըների վիզը, Հերիք խոսիս գյավազա, Արտի վրի իզը, արտի վրի իզը, Ջուրը
Hide player controls
Hide resume playing