Հայ ժողովրդական «Զարթիր լաո» երգն է՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կատարմամբ։ Սա հայության շրջանում անչափ սիրված երգերից մեկն է: Ընդունված է համարել, որ այս երգի հեղինակը աշուղ Ֆահրադն է, սակայն կա տեսակետ, որ Ֆահրադը միայն մշակել է վաղուց գոյություն ունեցող ժողովրդական երգը: Եվ հավանաբար ա՛յս է պատճառը, որ այն հայտնի է մի քանի տարբերակներով, որոնցից մի քանիսում խոսվում է հայդուկապետ Արաբոյի մասին, իսկ մյուսներում չի հիշատակվում նրա անունը: Սակայն այն տարբերակներում էլ, ուր հիշատակվում է Արաբոն, արդեն չի գիտակցվում իբրև իրական պատմական անհատ, այլ նա արդեն հանդես է գալիս որպես ազատամարտիկի հավաքական կերպար: Այս երգի կենտրոնական դեմքը մայրն է, որը հայ ժողովրդի անունից իր մանկանը պատմում է Մշո հայության (որոշ տարբերակներում՝ հայության առհասարակ) թշվառ վիճակի մասին. թուրքական կառավարության հայահալած վերաբերմունքի, դաժան հարկահանության, կեղեքումների ու կոտորածների պատճառով խեղճ մշեցին մեռավ լալով, փախչելով հայրենի հարազատ վայրերից և օտար երկրներում դեգերելով: Ապա մայրը կոչ է անում որդուն՝ «Զարթի՛ր, լաո, մեռնիմ քըզի»: Այս տողը կրկնվում է յուրաքանչյուր քառատողի վերջում և բացահայտում երգի հիմնական տրամադրությունը. իսկ այն պայքարի կոչ է՝ ուղղված ամբողջ հայությանը: Հաջորդ հատվածում մայրը հայտնում է, որ թուրք ասկյարը սպանել է հայության պաշտպան, ապավեն Ջոջ (Մեծ) Ապոյին, որ նույն Արաբոն է, և մեր ժողովրդի հույսը թողել է օրորոցի վրա: Այսինքն համիդյան ջարդերին զոհ գնացին մեծ
Hide player controls
Hide resume playing