Խաչատուր Ներսիսյանի «Ցնծության երգ»-ն է՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կատարմամբ։ Խոսք՝ Շմավոն Թորոսյանի։ Տեսանյութը վերցված է Արթուր Ներսիսյանի յութուբյան ալիքից, որտեղ կարող եք գտնել Խաչատուր Ներսիսյանի բազմաթիվ ստեղծագործություններ՝ ԱՅԳԱԲԵՐ ալիքում հրապարակվելուց առաջ տեսանյութը ենթարկվել է ձայնային մշակման։ Երգի խոսքերը՝ Արբած է հոգիս և այնպես մեկին, Այնպես հստակ են հույզերս բոլոր, Ասես որոնել, գտել եմ մեկին, Որով դառնում է հոգին թևավոր: կրկներգ. Եվ լույս է, լույս է, լույս է ամենուր, Շողերի գգվանք, հույզերի հանդես, Սիրո ծաղկազարդ հովտում բազմաբույր, Քո թովչանքներով մանկացել եմ ես: Ու սավառնում է եզերքներ անծայր, Ուր չկա խռովք, հոգս ու հոգնություն, Ճախրում է ինչպես գարնան մի ծիծառ, Ջինջ միջօրեի ցնծությամբ անհուն: կրկներգ. Եվ լույս է, լույս է, լույս է ամենուր, Շողերի գգվանք, հույզերի հանդես, Սիրո ծաղկազարդ հովտում բազմաբույր, Քո թովչանքներով մանկացել եմ ես:
Hide player controls
Hide resume playing