Lyrics by Petros Hoktanyan Music by Srbuhi Simonyan Creator Srbuhi Simonyan Photo by Garegin Hoveyan Առաջարկությունների համար զանգահարել 374 77 032713 #dleyaman, #supo, #petroshoktanyan Էլ չես երգում, դլե յաման, Ղարաբաղի նախշուն բաջի, Կանչե կռունկ ու Քարավան, Մոկաց հարսներ, Մախմուր աղջիկ։ Հիմա արդեն ուրիշ կյանքում, Ուրիշ երգ է շուրթիդ գամված, Սահման չկա մեր արանքում, Ես եմ, դու ես ու Հայր Աստված, Ես եմ, դու ես ու Հայր Աստված կրկներգ։ Հայ հարալո, հորովել… Հայհարալո, հորովել, Հայ հարալո հորովել, Հայ հարալո, հորովել․․․ Էլ չես ճկվում եղեգի պես, Կորուստներիդ ծանրությունից, Խոստովանում ինձ մանկան պես, Որ հոգնել ես մանրությունից։ Հիմա արդեն ուրիշ կյանքում Ուրիշ երգ է շուրթիդ գամված, Սահման չկա մեր արանքում, Ես եմ, դու ես ու Հայր Աստված, Ես եմ, դու ես ու Հայր Աստված։ կրկներգ Հայ հարալո, հորովել,,, Հայ հարալո, հորովել, Հայ հարալո, հորովել, Հայ հարալո, հորովել․․․
Hide player controls
Hide resume playing