Հիսուս Քրիստոսը Սուրբ Եռամիասնության մեկ անձն է` Աստծո միածին Որդին` նրա էությունից դուրս եկած, ոչ թե արարված: Աստծուն հավասար լինելով չտարվեց այդ փառքով, այլ իր դիրքով ցածրացավ, իսկ վիճակով մնաց որպես ճշմարիտ և երկրպագություն ընդունող Աստված: Եւ մեզ` կորսված մարդկանց Չարի իշխանությունից փրկելու և Աստծո Թագավորության մեջ դնելու նպատակով երկնքից եկավ աշխարհ` Սուրբ Հոգու զորությամբ, Աստծուն հավատարիմ կույս Մարիամից ծնվեց, կատարյալ մարդ եղավ` մարդկային բնություն և մարմին ստանալով, սակայն մեղք չգործեց, միևնույն ժամանակ մնալով կատարյալ Աստված մարմնի մեջ: Եւ այդ մարմնում դատապարտեց մեր մեղանչական բնությունը և ողջ աշխարհի մեղքերի պատիժը իր վրա վերցնելով խաչի վրա մեռավ, թաղվեց և երրորդ օրը նույն մարմնով հարություն առավ: Երկինք համբարձվեց և Հայր Աստծո աջ կողմը նստեց: Հոր փառքով կվերադառնա և ողջերին ու մեռելներին հարությունից հետո կդատի իրենց գործերի համեմատ: Եւ նրա` արդեն իսկ սկսած Թագավորությանը վերջ չի լինի:
Hide player controls
Hide resume playing