«… Երկրի վրա՝ խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ հաճություն»։ Ղուկաս 2:14 ՆՎԱԱ 🇦🇲 Վերիջին տարիներին մեծագույն անհրաժեշտությունը, թերևս, հենց այս 2, հավանաբար, ամենաշատը թերագնահատված արժեքներն են՝ «խաղաղություն, մարդկանց մեջ՝ հաճություն»։ Բայց այս խոսքերն էր երգում երկնային մի ամբողջ բազմություն Սուրբծննդյան Սուրբ Գիշերը։ Երևակայի՛ր, այս օրերին աշխարհի գրեթե ամեն ծայրում, ամեն տարիքի, ամեն ազգային և գենդերային պատկանելության ոք, ամեն տեսակի և ծավալի մեղավորության և ձախողման բովում շփոթված մարդ մի փոքրիկ հիշեցման կարիք ունի. Դավիթ թագավորը ևս հիշատակվեց իր ոչ աննշան ձախողմամբ. Իսկ Նազարեթը հայտնի էր, որպես անհարգի տարածաշրջան. Իսրայելը՝ մի ժողովուրդ, որ զավթված էր ինքնահավան դեմագոգների կողմից. Բայց ահա՛, թե ուր Նա եկավ՝ երեսանկյալ ու անտերունչ տարածաշրջան՝ երեսանկյալ ուանտերունչ քաղաք՝ ձախողված միապետության երեսանկյալ ու անտերունչ ազգի մեջ։ Այս գալուստը փոխեց ողջ պատմությունը։ Այն մինչ օրս փոխում է պատմությունը։ Եվ մենք Հույս ենք ձեռք բերում, կրկին վերհիշելով, որ ավելի քան 2000 արտասուք և ավելի քան 2000 տարի առաջ անանուն իջևանատան ախոռում Լույս վառվեց։ Մենք Փրկիչ ունենք. Նրա անունն է Հիսուս։ Ուստի ամենախորը դժբախտությունների մեջ, ամենաուժեղ փոթորիկներում, ամենաանհուս զարհուրանքի սրտում, ուր ամենը թվում է ավերակների և անհուսության կույտեր են, վստահեցնում եմ ձեզ, կանգնած է Աստված՝ ճիշտ մեր կողքին՝ որպես Սեր։ Թող բոլոր այս տարիների մեր հույսերն ու վ&am
Hide player controls
Hide resume playing