Myvideo

Guest

Login

Hamo Sahyan Indz bacaka chdneq...

Uploaded By: Myvideo
1 view
0
0 votes
0

Համո Սահյան Ինձ բացակա չդնեք․․․ Hamo Sahyan Indz bacaka chdneq Ձեր լռությունը զնգում, Զրնգում է ձորով մեկ, Ձեր լռության համերգում Ինձ բացակա չդնեք: Համբերություն եմ ասում, Ակնարկներս կրկնեք, Համբերության հանդեսում Ինձ բացակա չդնեք: Ձեր շուրջը ամպ է, կայծակ, Քնով չանցնեք, չքնեք: Քնեցիք էլ, արթնացաք, Ինձ բացակա չդնեք: Թվում է, թե կամենաք, Մի օր երկինք կթռնեք… Ձեր թռիչքի ժամանակ Ինձ բացակա չդնեք: Ձեր պնդության պաշարով Դուք աշխարհներ կսնեք, Իմ մեղմության պատճառով Ինձ բացակա չդնեք: Ես եմ քարե պատարագ Ձեզնից սերված, ընդունեք, Դուք, ձեր կամքին հակառակ, Ինձ բացակա չդնեք: Ոչ խոստումներ, ոչ երդում, Չսպասեք ու չքննեք… Անվերջ, անշարժ ձեր երթում Ինձ բացակա չդնեք:

Share with your friends

Link:

Embed:

Video Size:

Custom size:

x

Add to Playlist:

Favorites
My Playlist
Watch Later