Լույս հաղորդաշարի հյուրն է արևելագետ, գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը։ Տիկին Ավետիսյանի ուսումանսիրությունների առանցքում հայոց պատմությունն ու մշակույթն է, անդրադարձը ազգի արժեհամակարգին։ Հնդևրոպական, սեմական և այլ լեզուների իմաղությունը տիկին Ավետիսյանին ընձեռել է այլ ազգերի պատմական գրավոր աղբյուրներից օգտվելու բնագրից հնարավորություն, և իր ստեղծագործությունների մեջ՝ հայոց պատմությանն առնչվող դրվագներին անդրադառնալիս, գրողը հաճախ դրանք ընթերցողին է ներկայացնում տվյալ ժամանկաշրջանում համաշխարհային այլ իրադարրձությունների հետ զուգահեռելով, այսպիսով ստեղծելով հնարավորինս ամբողջական պատկեր։ Տիկին Ավետիսյանի գրական հետաքրքրությունների մյուս թևն է կազմում թարգմանչական ոլորտը, և արդեն երկար տարիներ նա ռուսալեզու ընթերցողին է ներկայացնում հայ մեծանուն պոետների ստեղծագործությունների իր թարգմանությունները, այդ թվում նաև հայկական միջնադարյան ժողովրդական հայրենները։ Իր գրչին պատկանող 7 գրքերից 4-ը հայտնի են Ռուսաստանում և Հայաստանում որպես «բեստսելլեր»։ 2021 թվականին տիկին Ավետիսյանի նախաձոռնությամբ վերատպվեց հայ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու կողմից 1961 թվ ին հրատարակված հայ դյուցազնավեպի տեքստի օրինակը։ Քչերին է հայտնի որ հայ ժողովրդական ավանդության մեջ, ինչպես նաև վիպասացների ու բանահավաքների կողմից էպոսը ստացել է մի քանի անուն, այդ թվում՝ «Սասնա տուն», «Սասունցի Դավիթ», «Սասնա Փահլեվաններ», «Քաջանց տուն»,«Մեծերի տուն», «Հսկաներ
Hide player controls
Hide resume playing