Myvideo

Guest

Login

Siro namak~Armen Aloyan ~piano cover Vard Grig

Uploaded By: Myvideo
1 view
0
0 votes
0

Երբ կկարդաս նամակս այս, Կարծում եմ թե պիտի զղջաս, Պիտի զղջաս, պիտի հիշես Տանջանքները, որ տվել ես, Եվ չես կարող նորից առնել ետ։ Կյանք չտեսա` ծնված օրից, Աչքս բացեցի, քեզ տեսա, Ուրախացա, բախտը ժպտաց, Ուրախացա, բայց մի պահ էր․ Շատ կարճ տևեց և անհետացավ։ Որքան անգամ գիշերները Արթուն աչքով եմ լուսացրել, Կամ արթնացել, աչքերս՝ թաց, Ամենուր փնտրել եմ՝ չկաս, Մնացել եմ ա՜խ միայնակ։ Մի փորձիր ինձ փնտրել նորից, Հեռանում եմ այս աշխարհից՝ Սիրտս այրված սիրո վերքերից։ Եթե կյանքում մեկին սիրես, Այնպե՛ս արա՝ չսխալվես, Չար խոսքերին տե՛ս՝ չխաբվես, Մարդիկ չար են, սերը սուրբ է, Պետք չէ, որ մի սեր էլ խորտակես։ Իսկ թե կյանքում զղջաս մեկ օր, Շիրիմիս գաս մտքամոլոր, Պետք չէ լացել, արցունք թափել, Ուշ է արդեն, չես բերի ետ, Այնժամ կզգաս, թե ինչ ես արել։

Share with your friends

Link:

Embed:

Video Size:

Custom size:

x

Add to Playlist:

Favorites
My Playlist
Watch Later