Առաջինը գրավեցին Կարմիր մոլորակը․ 1971 թվականի դեկտեմբերի 2-ին «Մարս-3»-ը փափուկ վայրէջք կատարեց Մարսի վրա Գրեթե 60 միլիոն կմ հեռավորության վրա մոտ 5 տոննա երկրային սարքավորումներ տեղափոխելը, երբ մոլորակների դիրքն անընդհատ փոփոխվում էր, ամենևին էլ հեշտ չէր: Հեռարձակումը սկսվեց Կարմիր մոլորակի մակերեսին «վայրէջքից» հետո։ Մարսից առաջին եթերը տևեց 14 վայրկյան. կայանը ազդանշանի 79 տող փոխանցեց, որոնցում հնարավոր չեղավ տարբերել մանրամասները: Ամերիկացիներին դա հաջողվեց կրկնել միայն երեք տարի անց՝ 1974 թվականի հուլիսի 20-ին։ 2012 թ․-ին Ռուսաստանից մի խումբ հետազոտողներ փորձեցին սովետական սարքը հայտնաբերել 2007 թ.-ին MRO մարսագնացից արված բարձրորակ պատկերների վրա: Մի քանի ամիս շարունակ նրանք հազարավոր լուսանկարներ ուսումնասիրեցին, մինչև Պտղոմեոս խառնարանի հատակին գտան լեգենդար «Մարս-3-ը»: Source: armeniasputnik
Hide player controls
Hide resume playing