Ալեքսեյ Հեքիմյանի «Իմ Անի» երգն է՝ Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ։ Խոսք՝ Գարիկ Բանդուրյանի։ Երգի խոսքերը՝ Նորից ինչպես ուխտավոր Ծունկ եմ իջել քո շեմին Ու նայում եմ լուռ ցավով Ավերակված քո դեմքին: Խեղված դեմքով էլ դարձյալ Վեհաշուք ես դու մնում, Ու, քեզնով ես հիացած, Փառքիդ օրերն եմ հիշում: Ներիր, որ ուշ եմ այսքան, Մոտդ գալիս, իմ Անի՛, Թեկուզ ամեն օր էլ գամ, Իմ կարոտը չեմ առնի: Թե քեզ մտքիցս էլ հանեմ, Բայց իմ սրտից չեմ հանի, Կյանքս մատաղ քեզ անեմ, Միայն շնչես, իմ Անի՛: Հիմա քամին է փարվում Քո վիրավոր ափերին, Ու անձրևն է գուրգուրում, Սրբում փոշին դարերի: Ախուրյանն էլ մոլորված Քո սուրբ փեշերն է լիզում, Փրփուրի մեջ նա կորած, Փառքիդ օրերն է նա հիշում:
Hide player controls
Hide resume playing