Վասպուրական նահանգի Ոզմ, Արճեշ գավառների կատակային «Խանամիր. Իշու մուրուս» և «Ջանիման» պարերգերն են և Ոզմում տարածված «Արզումանի պար»-ը: Կատարում է «Վերադարձ» համույթը: Հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Ալեքսանդր Ավետիսյան: Այցելեք «Վերադարձ» անսամբլի ֆեյսբուքյան էջ՝ և ինստագրամի էջ՝ Առաջին երգն իր բովանդակությամբ հիշեցնում է «Իշու դնչիկ» կամ «Էշ պատվական» կատակային պարերգը : Սրանք երկուսն էլ Բարեկենդանի երգեր են։ Իսկ «Ջանիման» երգի նկարագրությունը տե՛ս հետևյալ հղմամբ. : Երգի խոսքերը՝ Իշու մուրուս էրկու բութա, Խանամիր, ջանամիր, Մեյ կանաֆիլ, մեյ կադիֆա, Խանամկր, ջանամիր: Էշ քըշեցին վերին 'օդեն, Ծռեր ժողվան ինոր վերեն: Էշ քյաշեցին թախտի պերան, Քյաղցըր պաղարճ տըրին պերան: Ոտքեր արին սուն ու կյերան, Կյըլոխ տըրին փաչա, կերան: Կաշին արին դափ նաղարա, Կըռպոն զարկի, Խըռպոն խաղա: *** տղաներ. Տուն իմ շինի գետու բերան, Խանիման, ջանիման, Թալիր վրեն էրկու գերան: Խանիման, ջանիման, Մեկն էր խոխի, մեկն էր ծիրան, Խանիման, ջանիման, Խոխին կոտրավ, մնաց ծիրան: Խանիման, ջանիման, աղջիկներ. Ջանիմ, ջանիման, Ելա տանիս, թափ քելեցի, Ջանիման, ջանիման, Կարմիր խընձոր գըլորեցի, Ջանիման, ջանիման, Ոտքով զարկի, երդիս բացի, Ջանիման, ջանիման, Կըզվա, վիրուց իրիշկացի: տղաներ Մեր տուն, ձեր տուն դիմաց-դիմաց, Խանիման, ջանիման, Աչքով կանես, ունքով իմաց, Խանիման, ջանիման, Միսըս խալավ, օսկորս մնաց, Խանիման, ջանիման, Միսըս խալավ, օսկորս մնաց, Խանիման, ջանիման: աղջիկներ. Ջանիման, ջ
Hide player controls
Hide resume playing