instagram - Facebook - Հովհաննես Շիրազ Գտա - Մոր մասին բանաստեղծություն ասմունք Hovhannes Shiraz Gta asmunq mor masin ... Իմ մանկության դառն հուշեր, Ու ես ձեր մեջ որբ տղա, Բայց ահա խոր մի գիշեր Որբանոցից ես փախա . Մորս կարոտն իմ սրտին՝ Քաղաքն արի ոտնատակ, Գտա միայն մեր բարդին Ու մեր խրճիթն՝ ավերակ։ Ա՜խ, կոծում էր բարդիս դեռ՝ Թե ինչպես ձեռքն ասկյարի Հորս թողել կիսամեռ, Չէր թողել քարը քարի... Բայց ու՞ր էր մայրս դալուկ, Ա՜խ, նա էլ էր որբացել, Արցունք դարձել ու մանուկ Աչքիս մեջ էր մնացել։ Եվ հուշերի սրտամշուկ Շշուկներն են վկայում, Որբ մնացի և արցունք, Եվ Շիրակիս շուկայում Խուժանացա։ Եվ մի օր Տեսա՝ սև հացը ձեռքին Տուն էր գնում գլխիկոր Հին շուկայից մի խեղճ կին։ Վրա պրծա ու ձեռքից Հացն ուզեցի փախցնել, Նա ետ դարձավ, բայց մեկից, Ա՜խ, չիմացավ ինչ անել, Եվ անունս շրթունքին՝ Ինձ գառի պես գիրկն առավ, Ամուր սեղմեց իր կրծքին։ Եվ գլուխս էր գուրգուրում, Սեղմում կրծքին իր մաշված, Եվ աչքերս էր համբուրում, Եվ ձեռքերս մրոտված, Եվ կրկնում էր՝ «Գի՛ժ ջան, գի՛ժ»։ Եվ լալիս էր , եվ գգվում, Եվ դեռ մեր շուրջն ակնապիշ Մարդիկ էին հավաքվում... Բայց սիրտս, որ տարիներ Կարոտել էր մոր գրկի, Չէր հարցնում, թե ով էր, Չէր մտածում ու կրկին, Թեև, որպես մի թռչնակ, Թպրտում էր կույր ու խեղճ, Բայց զգում էր, որ մի տաք Բույն էր գտել գրկի մեջ։ Նա խենթ փայում, փայփայում, Եվ խայտում էր իմ հոգին, Ու կարծես թե շուկայոււմ Ինչքան հաց կար՝ ինձ տվին Բայց նա հացն էլ մոռացած՝ Դեռ ինձ կրծքին էր սեղմում, Ա՛խ, նա մայրիկս էր կորած, Կորած որդուն տարավ տուն...
Hide player controls
Hide resume playing