Myvideo

Guest

Login

Ashugh Havasi (1895-1978) - Garoun yekav (Armenian song)

Uploaded By: Myvideo
1 view
0
0 votes
0

Աշուղ Հավասիի «Գարուն եկավ» երգն է՝ «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի կատարմամբ: Մենակատար՝ Մուշեղ Հարությունյան: Գեղարվեստական ղեկավար՝ Թովմաս Պողոսյան: Երգի խոսքերը՝ Գարուն եկավ, վարդը շաղով, Բլբուլն եկավ անուշ խաղով, Ես էլ հազար երգ ու խաղով Գուսանն եմ իմ լավիկ յարին, Իմ անուշ կաքավիկ յարին: Ախ յարս, յարս լավն է, լավ, Հագել է հրեղեն հալավ, Կրակն ընկավ սիրտս, հալավ: Ինչպես կաքավ նստի քարին, Ձեն տա սարին, սիրած յարին, Ես չեմ երգի սերն օտարին, Գուսանն եմ իմ լավիկ յարին, Իմ անուշ կաքավիկ յարին: Ախ յարս, յարս լավն է, լավ, Հագել է հրեղեն հալավ, Կրակն ընկավ սիրտս, հալավ: Ով որ ինձ նման երգիչ է, Յարիս գովե` դարձյալ քիչ է, Հավասն եմ, էլ ցավս ի՞նչ է, Գուսանն եմ իմ լավիկ յարին, Իմ անուշ կաքավիկ յարին: Ախ յարս, յարս լավն է, լավ, Հագել է հրեղեն հալավ, Կրակն ընկավ սիրտս, հալավ:

Share with your friends

Link:

Embed:

Video Size:

Custom size:

x

Add to Playlist:

Favorites
My Playlist
Watch Later