Խաչատուր Ներսիսյանի «Սարի լանջով արի» երգն է՝ Վարդուհի Խաչատրյանի կատրմամբ։ Խոսք՝ Մնացական Թարյանի: Տեսանյութը վերցված է Արթուր Ներսիսյանի յութուբյան ալիքից, որտեղ կարող եք գտնել Խաչատուր Ներսիսյանի բազմաթիվ ստեղծագործություններ՝ ԱՅԳԱԲԵՐ ալիքում հրապարակվելուց առաջ տեսանյութը ենթարկվել է ձայնային մշակման։ Երգի խոսքերը՝ Յար ջան, էկար նազով, Չինար ծառ ես բոյով, Արի երգ ու տաղով, Ինձ մի տանջի, արի, արի: Սարի լանջով արի, Ծաղկափնջով արի, Ճամփիդ վարդ եմ ցանել, Արտի միջով արի: Դու աստղն ես բախտիս, Դու արևը՝ կյանքիս, Ոսկե լարը՝ երգիս, Իմ քանրը: Արի, արի: Սարի լանջով արի, Ծաղկափնջով արի, Ճամփիդ վարդ եմ ցանել, Արտի միջով արի: Կյանքը սիրով լինի, Անուշ գինով լինի, Մեր հայկական զընգուն Երգ ու պարով լինի: Սարի լանջով արի, Ծաղկափնջով արի, Ճամփիդ վարդ եմ ցանել, Արտի միջով արի:
Hide player controls
Hide resume playing