Հայ ժողովրդական «Առնեմ էլնեմ» և «Ֆիդան յար» երգերն էր՝ Էդուարդ Դարբինյանի կատարմամբ: Հատված՝ ռուսական հեռուստատեսության համար Գորիսում նկարահանված տեսաֆիլմից։։ Երգի խոսքերը՝ Խնձորը գլորել է, Ճամփիցը մոլորել է: Առնեմ էլնեմ, առնեմ էլնեմ, Առնեմ էլնեմ Ալագյազ, Ուտեմ ձունըդ, խըմեմ ջուրըդ, Ման գամ լանջիդ, իջնիմ ցած: Աչք գցածըս ֆըռանգ է, Լե լե, լե լե, լե՜ լե, Փոշին օսկու ըռանգ է, Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար: Կանչե՛, քու խաղիդ մեռնիմ, Լե լե, լե լե, լե՜ լե, Քու անուշ ձենին մեռնիմ, Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար: Արխալուղըդ հագել ես, Լե լե, լե լե, լե՜ լե, Պատրոնդաշըդ կապել ես, Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար: Աղջի, արի աղբուրը, Լե լե, լե լե, լե՜ լե, Քեզ պես անուշ է ջուրը, Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար: Ես ծարավ եմ, դու ջուր ես, Լե լե, լե լե, լե՜ լե, Դու գըլգըլա, ես խըմեմ, Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար: Ֆիդան (թրք.) - դալար, ջահել:
Hide player controls
Hide resume playing