Myvideo

Guest

Login

Hovhannes Badalyan - Yerg ginou masin (Armenian song)

Uploaded By: Myvideo
1 view
0
0 votes
0

«Երգ գինու մասին»․ խոսք՝ Հովհաննես Շիրազի, երաժշտություն՝ Հրանտ Թորոսյանի։ Երգում է Հովհաննես Բադալյանը։ Տեսանյութը, նախքան «Այգաբեր» ալիքում հրապարակվելը, ենթարկվել է ձայնային մշակման։ Երգի խոսքերը՝ Ուրախ կյանքի ընկերն եմ ես, Ես գինին եմ, գինին, գինին, Մի տաս գինին մի կյանք է քեզ, Մեկից ավելն ահ է կյանքին: Մի թասը լավ է, Երկուսը բավ է, Բայց լավ իմացիր, Երրորդը ցավ է: Ով խմում է հատիկ-հատիկ, Նա դառնում է նռան հատիկ, Ով խմում է բազմապատիկ, Նա զարկվում է պատեպատիկ: Մի թասը լավ է, Երկուսը բավ է, Բայց լավ իմացիր, Երրորդը ցավ է: Կյանքում այսպես ամեն մի բան, Չափի մեջ է միշտ գեղեցիկ, Նույնիսկ բաժակն ուրախության, Իր չափն ունի, անչա՛փ մարդիկ: Մի թասը լավ է, Երկուսը բավ է, Բայց լավ իմացիր, Երրորդը ցավ է:

Share with your friends

Link:

Embed:

Video Size:

Custom size:

x

Add to Playlist:

Favorites
My Playlist
Watch Later