Myvideo

Guest

Login

Mourad Malkhasyan - Hargeli e mer qavore and Voch mi tsaghik qo bourmounqe chouni (Armenian songs)

Uploaded By: Myvideo
1 view
0
0 votes
0

«Հարգելի է մեր քավորը» և գուսան Աշոտի «Աշուղ եմ» երգերը կատարում է Մուրադ Մալխասյանը: Ուդահար՝ Հարություն Եղիազարյան, դհոլահար՝ Արթուր Կիրակոսյան: Տեսանյութը նկարահանվել է 2001 թվականի նոյեմբերի 26-ին: Նյութի գրանցումը՝ Ժենյա Խաչատրյանի, Էմմա Պետրոսյանի, Հասմիկ Ափինյանի, Հասմիկ Ստեփանյանի: Օպերատոր՝ Մարզպետ Մելքոնյան, մոնտաժի ռեժիսոր՝ Կարեն Քոչարյան: Նմանատիպ այլ նյութերի կարող եք ծանոթանալ Ժենյա Խաչատրյանի յութուբյան ալիքում՝ @user-fp6yg2gc4d Երգի խոսքերը՝ Հարգելի է մեր քավորը, Կենացը խմենք, Պատվելի է մեր քավորը, Կենացը խմենք: Հայոց ծեսով առանց քավոր Հարսանիք չկա, Նորապսակ ծաղիկներին Քավորն է վկա: Թամադա ջան, լավ խոսք ասա Քավորի մասին, Երաժիշտներ, լավ նվագեք, Այս քաղցր թասին: Հայոց ծեսով առանց քավոր Հարսանիք չկա, Նորապսակ ծաղիկներին Քավորն է վկա: *** Աշուղ եմ էդ քո սև-սև աչերիդ, Էդ անուշ լեզուիդ, կամար ունքերիդ, Բոյ ու բուսաթիդ, երկար ծամերիդ: Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի, Ոչ մի մայր քեզ պես գոզալ չի ծնի: Ձայնդ երգերի աղբյուրի ակ է, Խալդ կապուտակ մի մանուշակ է, Ծոցդ դրախտի անմար կրակ է: Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի, Ոչ մի մայր քեզ պես գոզալ չի ծնի:

Share with your friends

Link:

Embed:

Video Size:

Custom size:

x

Add to Playlist:

Favorites
My Playlist
Watch Later