« ՄԱՍՈՒՆՔ » թանգարանային գիշեր, 18-05-2013 - ՀՊՄՀ թանգարան «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթ: Գեղարվեստական ղեկավար` Ռուդիկ Հարոյան: ՀԱՍՆԻՆՔ ՍԱՍՈՒՆ Հայոց սարեր շողն է պատել, Դաշտերը` կանաչ մանյակ, Վերջին կռունկներ լը էկան, Լավ լուր բերին մըր համար: Սասնա քաջեր մտան ձորեր, Կռիվ կենին անվեհեր: Մախլուտոյի զենքն է կոդրե, Պզդիկ Վահան լալ կիլեր: Հասնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան: Խմբին հայոց կտրիճներ, Հայրենիքի փրկության: Հանեց, թափեց յուր փամփուշտներ, Կողքի ընկավ, ախ քաշեց, Գետնի քարեր կդղրդեն, Գևորգ Չաուշ կբոռեր: Ելե՛ք, տղե՛րք, էլ ժամ չկա, Շուն թուրք պադել է չորս կողմ, Գևորգը լը չվերջացուց, Թուրքեր ցրվան հազար կողմ: Հասնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան: Խմբին հայոց կտրիճներ, Հայրենիքի փրկության: Զարգեց կայծակ, մթնեց էրգինք, Գազան թուրքին պատեց լաց, Վերին սարեն պրծե խումբը, Պրծե, գիքե դեպի ցած: Դեմից Անդրանիկն է գիքե, Յուր երսունյոթ քաջերով, Զարկե՛ք, տղե՛րք, մըռնիմ ձըզի, Թուրքի վերջ գիքը մե օր: Հասնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան: Խմբին հայոց կտրիճներ, Հայրենիքի փրկության: Subscribe Հայագիտարան Հայաստան - Facebook - Մասունքին հետևեք ֆեյսբուքում՝ Մասունքի կայք՝ Masunq Instagram - Ռուդիկ Հարոյանի էջ՝ Ռուդիկ-Հարոյան-329830037126629/?ref=br_rs
Hide player controls
Hide resume playing