Myvideo

Guest

Login

Vardges Shahinyan - Kalosi prken (Armenian folk music)

Uploaded By: Myvideo
1 view
0
0 votes
0

«Կալոսի պռկեն» ժողովրդական պարեղանակն է՝ Վարդգես Շահինյանի կատարմամբ: Երաժշտագետ, ներկայում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը (Ստեփանյան) իր ««Կալոսի պռկեն» մեղեդու փոխակերպումները Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետում» գիտական աշխատության մեջ նշում է. «XIX դարում տեղի ունեցած պատմական հայտնի տեղաշարժի շնորհիվ Շիրակ ներհոսած արևմտահայ մշակութային կյանքը ավանդական երաժշտության մի նոր դիմագիծ ստեղծեց հատկապես Ալեքսանդրապոլում: Այստեղ ավանդական մեղեդիների ընտրանին կազմեցին ինչպես տեղի ու Արևմտյան Հայաստանից ներհոսած, այնպես էլ Արևելքում ու Կովկասում մեծ ճանաչում ստացած շատ կենսունակ մեղեդիներ: «Կալոսի պռկեն» ավանդական մեղեդին մասնավորապես կովկասյան տարածաշրջանում հայտնի մեղեդիներից մեկն է: «Կալոսի պռկեն»-ը կամ «Ճամփու ղայդեն» այժմ էլ Շիրակում մեծ ժողովրդականություն վայելող ավանդական եղանակ է (հնչում է առավելապես հարսանիքներում՝ նորապսակներին ուղեկցելիս), և, անտարակույս, ժառանգված է Ալեքսանդրապոլի հարուստ երաժշտական կենցաղից՝ առ այսօր ուրույն տեղ զբաղեցնելով քաղաքային երաժիշտ-կատարողների երգացանկում: Եթե փորձենք դիտարկել այս մեղեդին Շիրակի երաժշտական մշակույթի պատմական ֆոնի վրա, ապա անդրադառնալով միջնադարյան Շիրակի հարուստ երաժշտական կյանքի զարգացման գործընթացին, պետք է հիշատակենք դեռևս միջնադարյան Անիի հանդեսներում հնչող ճոխ մեղեդիները, որոնցից շատերը հետագայո&#

Share with your friends

Link:

Embed:

Video Size:

Custom size:

x

Add to Playlist:

Favorites
My Playlist
Watch Later