Myvideo

Guest

Login

Lousine Davoutyan - Kalin yergy (Armenikan song)

Uploaded By: Myvideo
1 view
0
0 votes
0

Գուրգեն Գաբրիելյանի «Կալին երգը» ստեղծագործությունն է՝ գրված ժողովրդական այնպիսի հարազատ շնչով, որ շատերը, թյուրիմացաբար, կարծում են, թե այն ժողովրդական աշխատանքային երգ է՝ Արցախից։ Երգում է Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակչուհի Լուսինե Դավությանը: Կալը հացահատիկը դիզելու, կալսելու և մաքրելու տեղն է: Կալում, ծածկերի տակ, երբեմն տեղավորում էին խրձանոցը: Իսկ կալի այն հատվածը, որտեղ ծեծում, մաքրում և տեսակավորում էին հացահատիկը, կոչվում էր կալատեղ: Ինչպես բոլոր աշխատանքների ժամանակ, կալսելիս էլ հայ գեղջուկ-գեղջկուհիները բանել են՝ երգը շուրթերին: Այդպես ծնվել են բազմաթիվ կալերգեր՝ Պատմական Հայաստանի տարբեր նահանգներում ու գավառներում: Այս երգում տեսնում ենք արցախցի գյուղացու, որը հայտնում է, որ կալի խոտը հարել է՝ առանձնացնելով հացահատիկը հարդից և շալակած բերել հանդից: Ապա կամը մաքուր քերել, մաքրել է՝ պատրաստվելով աշխատանքի հաջորդ փուլին: Կամն այն գործիքն է, որով կալսում՝ մաքրում են հացահատիկը: Եվ գյուղացին դիմում է կնոջը՝ կանչելով նրան, որպեսզի միասին իրենց բակի դարպասից ձիու պայտ կախեն: Ժողովրդական հավատալիքների համաձայն, այդպիսով կանխվում էր չար աչքը, այսինքն գյուղացին, հացի պատրաստման դեռ ամենասկզբից ձգտում է իր տան գլխավոր բարիքից հեռու պահել չարքերի ներգործությունից: Նա ասում է, որ կալն իր զավակի թախտն է: Այս բառը մի քանի իմաստ ունի, այստեղ երևի թե պետք է հասկանալ հարստություն իմաստով: Ապա ասում է, որ իրենց տան կալի վիճակից է կախված իր զավ

Share with your friends

Link:

Embed:

Video Size:

Custom size:

x

Add to Playlist:

Favorites
My Playlist
Watch Later