Աշուղ Հավասիի «Խոսիր, իմ սազս» երգն է՝ Օֆելյա Համբարձումյանի կատարմամբ: Երգի խոսքերը՝ Արի՛ դարձյալ իմ սիրուն սա՜զ, երգենք սեր ու յար, Թո՛ղ չխնդա մեր թշնամու սիրտը նենգ ու չար: Դու իմ հոգու հույզն ես հնչել տարիներ երկար. Երգել ես սերս ու մուրազս, իղձս, երա՜զս, Քեզ հետ սպիտակեց մազս, խոսի՛ր իմ սազս… Ե՛կ, դայլայլի՛ր իմ անուշիկ, քո ձայնով կրկին, Թող միշտ ցնծա իմ նազելու սերը սրտագին: Դու ես գերել սիրտը նրա և հպարտ հոգին. Երգել ես սերս ու մուրազս, իղձս, երա՜զս, Քեզ հետ սպիտակեց մազս, խոսի՛ր իմ սազս… Ձայն տու՛ր դարձյալ իմ լեզվանի անցյալիդ նման, Մեր լռելուն ուրախացող շատ նախանձներ կան: Հավասու հետ տվել ես դու ողջին պատասխան. Երգել ես սերս ու մուրազս, իղձս, երա՜զս, Քեզ հետ սպիտակեց մազս, խոսի՛ր իմ սազս…
Hide player controls
Hide resume playing