For more info follow us on social media 👇 FACEBOOK: INSTAGRAM: [Հայ, Eng, Рус] Հաշվի առնելով անցած տարվա «Երևանի Գինու Օրերի» խելահեղ հաջողությունը՝ ԷՎԵՆՏՏՈՒՐԱ միջոցառումներ կազմակերպող ընկերությունն այս տարի ևս կազմակերպում է «Երևանի Գինու Օրեր» միջոցառումը: Այն տեղի կունենա 2018թ. մայիսի 11-ին և 12-ին, 18:00 – 23:00, Երևանի կենտրոնական և ամենակոլորիտային անկյուններից մեկում՝ Սարյան փողոցի Թումանյան-Պուշկին խաչմերուկների հատվածում: Միջոցառման նպատակը նույնն է՝ խթանել զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիությունը: Տուրիզմի զարգացումն անմիջական ազդեցություն է ունենում երկրում գործող բիզնեսների առաջխաղացման, հեղինակության ստեղծման և/կամ բարձրացման և այլ գործոնների վրա, ինչպես նաև ապահովում կայուն ֆինանսական ներհոսք: «Երևանի Գինու Օրերը» հիանալի հնարավորություն են ընձեռելու հայ գինի արտադրողներին, ռեստորաններին և/կամ այլ ծառայություններ մատուցող հայկական ընկերություններին ներկայանալ հայ և միջազգային այցելուներին, ցուցադրել իրենց արտադրանքը, նոր գործընկերներ ձեռք բերել և իրականացնել մարքեթինգային այլ ակցիաներ: «Երևանի Գինու Օրերի» պատվավոր հյուրերն են լինլու միջազգային գինգետներ, ճանաչված սննդի բլոգերներ (Food bloggers): Միջոցառման կազմակերպիչներն ունեն պայմանագրեր հայկական և միջազգային տուր-օպերատորների հետ. վերջիններս ապահովելու են զբոսաշրջիկների մեծ հոսք Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և այլ երկրների
Hide player controls
Hide resume playing