Армян убеждают вернуться в Карабах, где для Алиева насчитали 23 тысячи избирателей Здравствуйте! На азербайджанских выборах будут открыты 26 избирательных участков в Арцахе, рассчитанных на 23 тысячи избирателей. Не уточняется, однако, это будут 23 тысячи армян, что было бы здорово, или азербайджанцев, завезенных в Арцах в этот день. И еще, вы привезете их на избирательный участок на автобусах, или они придут сами, из уже закрепленных за ними домов в Арцахе? Теперь ведь понятно, почему они зовут арцахцев обратно и просят Вашингтон поменять свое отношение к Азербайджану? Поведение Вашингтона в отношении Баку формировали не мы. В Азербайджане это, кажется, начали понимать. А поняли ли это те, кто продавал наши потери турецкому тандему, делая вид, что все равно армянам идти некуда? Если это так, то почему вы устами генерала, ответственного за оборону Арцаха, теперь убеждаете, что гарантируете безопасное возвращение арцахцев в свои дома? Но нужно было гарантировать, чтобы они свои дома не покидали. А может вы поняли, что хотя бы символическое количество армян в любом случае необходимо для оправдания вашего запоздалого раскаяния, что даже бумагой-заговором от 9 ноября опустевший Арцах еще нужно переварить, потому что, если вы опоздаете, будет другой документ от 9 ноября, но уже с другим составом подписантов … Удачи! Нвер Мнацаканян Ադրբեջանական ընտրություններում Արցախում կբացվի 26 ընտրատեղամաս՝ 23 հազար ընտրողի հաշվարկով, թեև չեն ասում՝ 23 հազար հայ․ ինչ լավ կլիներ, չէ, թե այդ օրը Արցախ ներկրված ադրբեջանցի։ Եվ հետո, նրանց ավտոբուսներով եք բերելու ընտրատեղամաս, թե Արցախում արդեն իրենց ամրագրված տներից կգան։ Հիմա պարզ է, չէ, թե ինչու են արցախցիներին հետ կանչում, հետն էլ խնդրում Վաշինգտոնին փոխել վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ։ Վաշինգտոնի վարքագիծը Բաքվի հանդեպ մենք չենք ձևավորել։ Ադրբեջանում դա կարծես սկսել են հասկանալ, իսկ հասկացել են նրանք, ովքեր մեր կորուստներն էին վաճառում թուրքական տանդեմին, քամահրելով, թե միևնույնն է՝ հայերը գնալու տեղ չունեն։ Եթե այդպես է, ինչու եք Արցախի պաշտպանության պատասխանատու գեներալի շուրթերով հիմա էլ համոզում, թե երաշխավորում եք արցախցիների անվտանգ վերադարձը իրենց տներ։ Երաշխավորեիք նրանց տները չլքելը, թե հասկացել եք, որ հայերի գոնե մի սիմվոլիկ թվաքանակ ամեն դեպքում պետք է ձեր ժամկետանց մեղայականը արդարացնելու համար, որ անգամ նոյեմբերի 9-ի դավադիր թղթով դատարկ ու ամայի Արցախը դեռ մարսել է պետք, որովհետև եթե ուշացնեք, նոյեմբերի 9-ի այլ փաստաթուղթ կլինի, արդեն ուրիշ կազմով․․․ Նվեր Մնացականյան #Rusarminfo #Armeniannews #Mnacakanyan_Ory
Hide player controls
Hide resume playing