Lyrics: D Litte music: D Litte, ANAHIT guitar: Wiliam Halajyan Red: Arthur Armeni Mixmaster: Vahe Lyrics Ամեն անգամ նորից Ամենանոր տողից Առանց քեզ անհնար ա, Ներելն ավելորդ, Ու ինչքան էլ դժվար ա Խոսքից առավել կան քայլեր կարևոր։ Քեզ բուժեց ժամանակը, Ես հիվանդ էի մտքով, Մենք հազիվ էինք գտել էս զգացմունքն Ու հիմա կորցնում ենք հերթով Էս քաղաքում կեսը քնում, Կեսը քնած են մնացել, Ես սովորել եմ քո լեզուն, Ու իմը իմը մոռացել, Ինչ կա քո մտքին, Ինչ կա քո մտքին, Ոչ մի ոչ մի բան խելքը գլխին Խելքը գլխին: Հետապնդում են քաղաքի հին փողոցները, Ես հազիվ գտել եմ ինձ Ու կորցրել էլի քո տեղը, Մոռանալ ամեն ինչ անհնար ա Անհնար ա Հեռանամ, Ասա հիմա դու ինձ՝ էլ ուր գնամ. Քաղաքը էս դարձել ա օտար, Թե մի օր գնաս, Քո հետ դու ինձ տար Առանց քեզ անհնար ա, Ներելն ավելորդ, Ու ինչքան էլ դժվար ա Խոսքից առավել կան քայլեր կարևոր։ Քեզ բուժեց ժամանակը, Ես հիվանդ էի մտքով, Մենք հազիվ էինք գտել էս զգացմունքն Ու հիմա կորցնում ենք հերթով: Ովքեր ստեղծել են քաղաքը, Վաղուց թողել ու գնացել են, Ովքեր քանդելու են, Դե նույն տեղը դեռ մնացել են, Մարմինն իմ կրկեսում, Մտքերս անտեսում, Մարդիկ կորցրին լեզուն, Կենդանին վաղուց խոսում ա։ Էս երգը քո քո մասին ա, Տուն ունեն բոլորը, Կարևորը տան ներսինն ա, Սարյան ու լուսաբաց, Մենակ էի, մտքերով ցրվել էի, Ինձ թվում էր՝ կմեռնեմ, Բայց վերաԾնվել եմ: Էլի կարոտ ես մնացի խոսքիդ, Էլ ո՞ւր փնտրեմ, Քո համար ես իմացի՝ Ժամանակ միշտ կգտնեմ, Բարդ ա. Երկուսից մեկը հպարտ ա, Մարդը սիրո պակաս չունի, Քեզ պակասողը Մարդն ա.. Ո՞վ ա ընկերդ, Չէ որ քո մասին էին իմ բոլոր մտքերը, Թքած թե ինչ են արգելում
Hide player controls
Hide resume playing