1953 թ–ից առ այսօր Հայաստանում հոգևորական չէր ձերբակալվել. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է ՌԴ և ՀՀ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Ստեփանյանցը` Հայ առաքելական Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների այսօրվա ձերբակալություններն ու կալանավորումները «նոնսենս» որակելով։ «Ստեղծած իրավիճակում պետք է ուղղակի նստել սեղանի շուրջ, և այդ բոլոր հարցերը քննարկել, ոչ թե ռեպրեսիաների ձևով։ Պետք է հասկանալ, թե եկեղեցին ինչ է ուզում, իշխանություններն ինչ են ուզում։ Պետք է գտնել այն հենակետը, որը թույլ կտա լուծել բոլոր հարցերը»։ Source: armeniasputnik
Hide player controls
Hide resume playing