lyrics: ТУРА, Dibeta mix/master: արսէն շիրինեան rec: @wanenwanstudio beat: Raspo artwork: back2dibet ТУРА: Dibeta: Էս տեսած աչքերի համար գին չունի խոսքը, Առանց գլուխ բերանից հելնող բառերի հոսքը, Դրանք սիրում են, երբ ամենուր տիրում ա քաոսը, Ընդունելի ա նա, ով կրում ա առաջնորդի տիտղոսը։ Սրանք ունեն իրենց սեփական Քրիստոսը, Հենց նա՝ պատմության ամենամեծ ստախոսը, Դրանց համար չարիք ա հոգևորը ու մեր կրոնը, Ի՞նչ խիղճ, հանգիստ են, ասում են․ - Փառք Աստծո, մենք աթեիստ ենք։ - Մի դատեք խիստ, - ասում են կուլիսներում ծափ տվողները, - Մենք արտիստ ենք։ Գիտե՞ք ինչ, իսկ մենք հիշաչար ու ռեալիստ ենք, Հիշացրեք՝ ինչ կար, մինչև փողոցներում էիք․․․ Հիշացնեմ՝ կար կյանք ու տարրական հարգանք, Ադեկվատ արձագանք, մարդը ուներ կշիռ ու ձայն, Հիմա լռել են էն բերանները, որ բացվել էին լայն, Կխոսային իհարկե, եթե չլինեին համաձայն։ Բայց լեռներում նույն քամին է պտտվում, նույն հասկերն են օրորվում, նույն հուշերն են արթնանում․․․ Քո լեռներում նույն քամին է պտտվում, նույն հասկերն են օրորվում, նույն հուշերն են արթնանում․․․ Մենք անցանք հպարտությունից մինչև կարեկցանք, Ի՞նչ էինք ուզում, դրա փոխարեն ինչ ստացանք, 30 տարի անցավ, ոչ մի բան էլ չհասկացանք, Ու մի օր հանկարծ պարզվեց, որ չունենք անցյալ։ Երդվում եմ ձեզ, ունենք, հավատացեք, խնդրում եմ, Ընդունեք մեզ, մենք ձեր մեջ մեզ փնտրում ենք։ Իսկ դուք, ի՞նչ կյանք, խոսում եք թողած զենքերից, Գուցե հարցնեք՝ ոնց եք փրկվել մահվան ձեռքերից, Կարծում եք՝ սպասում էինք, որ մեզ ձեռք մեկնեիք, Ոչ, ամեն մեկդ ընդհամենը միլլիոնից մեկն էիք, Պռոստը Պետք չէր երդվեի
Hide player controls
Hide resume playing