Կիրակնօրյա հավաքույթի խոսքի մասով մեզ հետ կիսվեց Ավետիք Ավետիսյանը։Խոսքը հոգով եւ ճշմարտությունով երկրպագության մասին էր։Տերը հավանում է այսպիսի երկրպագությունը եւ այն քանդում է կապանքներն ու շղթաները մեր կյանքում (Գործք 16։25-26)։ Ա. Պետր.1։15 գրված է.«Այլ ձեզ կանչող Սուրբին պես դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարքերումը»։ Սիրելինե'րս,ուշադիր լինենք մեր վարքին, պահվածքին, թող որ այն փառք բերի Տիրոջը։Կատարյալ վարքը նույնպես երկրպագության մի ձեւ է։Մտնենք Նրա սրահները հոգով եւ ճշմարտությունով։Եղե'ք օրհնված։Ամեն
Hide player controls
Hide resume playing