Վահան Տերյան Մնաք բարով ` Հրաժեշտի Գազել - ասմունք Vahan Teryan asmunq Mnaq Barov Hrajeshti Gazel... Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով. Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով: Մնաք բարով ասում եմ ես բոլոր մարդկանց չար ու բարի, Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով: Մնաք բարով ասում եմ ես ընկերներիս` մոտ ու հեռու, Ոսոխներիս` չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով: Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին, Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով: Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին, Արտույտներին ոսկի արտում ասում եմ ես մնաք բարով: Ծաղիկներին դեռ չբացված, դեռ չկիզված հոգիներին, Մանուկներին վառ-խլրտուն ասում եմ ես մնաք բարով: Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու, Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնաք բարով, մնաք բարով:
Hide player controls
Hide resume playing