Myvideo

Guest

Login

Karin - Kochari Armenian traditional dance / -

Uploaded By: Myvideo
1 view
0
0 votes
0

ՔՈՉԱՐԻ «Քոչարին» Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է: «Քոչ» արմատը, ըստ երևույթին, կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի, խոյի «գոչ», «ղոչ» և «խոչ» անվանումների հետ, գալիս է վաղնջական ժամանակներից և կապված է խոյի պաշտամունքի հետ: Այս սիրված պարատեսակը հրապուրիչ է պատկերավոր գունագեղությամբ և առնական դինամիկայով: Թեպետ պարողներն այլևս չեն հիշում պարատեսակի նախկին «խոյ-այծային» բովանդակության մասին, սակայն ժամանակն ու հետագա շերտավորումը չեն կարողացել ամբողջովին համահարթել պարի նախասկզբնական (վաղնջական) ձևը: «Քոչարի» պարատեսակի ճիշտ ձևի մեջ հստակ պահպանվել են հնագույն շարժումների արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը, խոյերի ու այծերի պոզահարումը, այծամարդու շարժումները: Խոյի շարժումների նմանակումն առավել վառ արտահայտված է դեպի առաջ, սրընթաց, հարձակողական շարժումների և ծանրության հենարանի տեղաշարժերի մեջ, որոնցով, ասես արտահայտվում է ախոյանին պոզահարելու ցանկությունը: KOCHARI Kochari is the most widespread and best preserved Armenian dance. The root “koch“ which most likely has to do with non-gelded sheep called “goch, ghoch, qoch“, comes from ancient times and is connected with Ekho's cult. This favorite dance is very attractive with its picturesque vividness and masculine dynamics. Though nowadays the dancers do not remember its association with the sheep, the time and later stratification have not quite refined its initial form. “Kochari“ has clearly preserved the character of the ancient movements, the jumping and bouncing, the fight, the butting of the rams and goats. The imitation of the movements is vividly expressed in forward attacking movements and the transfer of weight support, which seem to express a wish to butt the rival.

Share with your friends

Link:

Embed:

Video Size:

Custom size:

x

Add to Playlist:

Favorites
My Playlist
Watch Later