Գյումրիից դեպի արևմուտք՝ Առափի գյուղ տանող ճանապարհին՝ Ախուրյան գետի վրա գտնվող մետաղական այս կամուրջը պատմական խոշոր իրադարձությունների լուռ վկան է՝ մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշ։ Անգամ անհավատալի է թվում, որ այն կառուցվել է ընդամենը 8 օրվա ընթացքում: Պատկերացնելու համար, թե ժամանակին ինչ կարևոր նշանակություն է ունեցել այս կառույցը, պատմական փոքրիկ էքսկուրս անցկացնենք։
Hide player controls
Hide resume playing