Lyrics and music by Charles Aznavour © Editions Musicales Djanik Translated by: Samvel Gasparyan Music Produced by: Martin Mirzoyan () Cameraman: Vazgen Muradyan, Narek Galstyan Directed by: Petrosy Hovhannisyan Edited by: Sergey Davtyan Project by: Newmag Publishing House Sponsored by: Amundi-ACBA Asset Management ▪️Այցելե՛ք մեր կայքը ▪️Հետևե՛ք Ինստագրամում ▪️Հետևե՛ք մեզ Թվիթերում ▪️Հետևե՛ք մեզ Լինկդինում ▪️Գտե՛ք մեզ Ֆեյսբուքում ▪️Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Պատերով կյանքի վեր մագլցելիս, Ախ, սահում եմ ցած, ես սիրելիս, Որ գնամ իմ ճանապարհով՝ Մեռնել սիրելո՜վ։ Շուրջ բոլորն ինձ հալածում են, Ինչ էլ անեմ՝ ես մեղավոր եմ, Ու միայն մի ելք ունեմ՝ Մեռնել սիրելո՜վ։ Մեռնել սիրելո՜վ, Խավարին փարվել հոժար իմ կամքով, Հատուցել սիրուն կյանքի գնով, Մեղանչել մարմնով, երբեք, երբեք՝ հոգով։ Թող բոլորն ապրեն իրենց հոգսերով, Չար ու նենգ մարդիկ գերի թող լինեն, Սին, ունայն իրենց մտքերին, Մեռնել սիրելո՜վ։ Եթե չի կարող մեր սերը ապրել, Պետք է կյանքի այդ էջերը փակել, Սերը բայց հանկարծ, չայրե՜լ, Սիրելով մեռնել։ Կեցվածքով հպարտ թողնել հեռանալ, Տանուլ տված սիրուց հաղթող դուրս գալ, Քարտերը բոլոր խառնել` Սիրելո՜վ մեռնել։ Սիրելո՜վ մեռնել, Որպեսզի ոչինչ ինձ հետ չտանեմ, Որ ամեն ինչ անցյալյում ես թողնեմ, Վերցնեմ միայն պատկերը քո ու սերը մեր: Դու գարուն, իսկ ես աշուն եմ, Դու ինձնով արբում, իսկ ես տրվում եմ: Ու հիմա, դատապարտված եմ ես՝ Մեռնել սիրելո՜վ, Մեռնել սիրելո՜վ, Մեռնել սիրելո՜վ։
Hide player controls
Hide resume playing